Արգիշտի փողոցում վիճակը լարվեց. Կարմիր բերետավորները փորձեցին բացել փողոցը. ուժով բերման ենթարկեցին մի քանիսին
ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պտգամվոր Իշխան Սաղաթելյանի գլխավորած երթը հասել էր Հաղթանակի կամրջի մոտ: Այստեղ նրա կոչով երթի մասնակիցները նստեցին Արգիշտի փողոցում: Քիչ անց իրավիճակը լարվեց, հայտնվեցին կարմիր բերետավորները եւ սկսեցին ուժ կիրառելով ազատել փողոցը: Այստեղ է նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը, Արեգնազ Մանուկյանը, Արամ Վարդեւանյանը: Վերջինիս եւս հրմշտելով դուրս բերեցին փողոցից: Երթի մի քանի անդամենրի ոստիկանները բերման ենթարկեցին:
Իշխան Սաղաթելյանը կոչ արեց քաղաքացիներին հետ գնալ եւ առաջ գան ԱԺ պատգամավորները: «Մենք արդեն մեր ուզած ժամանակով այս փողոցը փակ պահել ենք, շարունակում ենք փակել մնացած փողոցները, ինչ նպատակ ունեցել ենք, իրականացրել ենք: Հիմա շարժվում է մեր երթը նախօրոք ծրագրավորած պլանով»,-ասաց Սաղաթելյանը:
Ներկաները վանկարկում էին «ամոթ», «Նիկոլ դավաճան», «առանց թուրքի Հայաստան»:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ մայիսի 6-ին անհնազանդության ակցիաները սկսում են ժամը 12-ին: Հավաքվելու են Ֆրանսիայի հրապարակում եւ չորս ուղղություններով պարալիզացնելու են ողջ Երևանի երթևեկությունը։
«Հասել ենք մեր ծրագրի ավարտական փուլին, մեր մնացած հայրենակիցներին ևս ավելացնեւմ ենք, ողջ իրադրությունը լիարժեք վերցնում ենք մեր տրամադրության տակ և հեռացնում ենք այս չարիքի կառավարությանը»,– հայտարարել էր նա։
Ավելի վաղ հայտնել էինք որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, ամեն օր փակվում են մի շարք փողոցներ: Մայիսի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։