Խարդախություն «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով․ Արցախի ՔԿ-ն գործն ընդունել է վարույթ
Արցախի ՔԿ Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2021թ. դեկտեմբեր ամսվա ընթացքում Ա. Ա.-ի կողմից ոմն Գարիկ անունով անձի հետ նախնական համաձայնությամբ, խմբով, խաբեությամբ զգալի չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Արցախի երեխաներին օգնություն տրամադրելու բարեգործական ընկերության աշխատակիցներ ներկայանալով և ի սկզբանե նպատակ չունենալով կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները էլեկտրոնային դրամապանակին գումար փոխանցելու միջոցով, ուրիշի գույքը խաբեությամբ հափշտակելու միասնական դիտավորությամբ Ստեփանակերտ քաղաքի թվով 4 բնակիչներից զգալի չափերի հասնող գումար պահանջելու, ստանալու և հափշտակելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՔԿ-ն:
Նախաքննությունը շարունակվում է: