ԱՄՆ Կոնգրեսի շատ անդամներ «կանաչ լույս» են վառել Թուրքիային F-16 վաճառելու առջև
ԱՄՆ Կոնգրեսի մի շարք անդամներ «կանաչ լույս» են վառել Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու առջեւ՝ Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ Անկարայի միջնորդական ջանքերից հետո, տեղեկացրել է A Haber թուրքական հեռուստաալիքը։
ԱՄՆ-ը մինչ այդ Թուրքիային պաշտոնապես տեղեկացրել էր նրան նորագույն F-35 կործանիչների մատակարարումների ծրագրից հանելու մասին՝ ռուսական С-400 ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով։ Նահանգները չեղարկել էր Թուրքիայի հետ F-35-երի վերաբերյալ համատեղ հուշագիրը՝ այն ստորագրելով նախագծի մնացած գործընկերների՝ Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Ավստրալիայի, Դանիայի, Կանադայի եւ Նորվեգիայի հետ։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հետագայում հայտարարել էր ԱՄՆ-ից այլ կործանիչների ձեռքբերումը շարունակելու մասին, բայց ոչ թե հինգերորդ, այլ չորրորդ սերնդի՝ F-16-երի։ Այս հարցը նույնպես պետք է համաձայնեցվի ԱՄՆ Կոնգրեսում, պետդեպարտամենտը աջակցում է հարցի լուծմանը՝ կոնգրեսականներին համոզելով, որ գործարքը «ծառայում է Վաշինգտոնի շահերին»։
«Կոնգրեսի շատ անդամներ, որոնք մինչ այդ ջանում էին Թուրքիան հանել F-35-երի ծրագրից, «կանաչ լույս» են վառել Թուրքիային F-16-եր վաճառելու առջեւ՝ Ուկրաինայում ռազմական գործընթացում նրա ունեցած դերից հետո։ Դերը, որը Թուրքիան խաղացաել է վերջին շրջանում, նվազեցրել է Կոնգրեսում հնարավոր առարկությունները Անկարային F-16-եր վաճառելու հարցում»,- տեղեկացրել է հեռուստաալիքը։
Հեռուստաալիքը մեջբերել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Գրեգորի Միքսի խոսքերը, որն ընդգծել է Թուրքիայի հետ ԱՄՆ-ի աշխատանքի անհրաժեշտության մասին։
«Թուրքիան որոշ գործողություններ է կատարել ճիշտ ուղղությամբ, չնայած որոշ բաներ ժամանակ առ ժամանակ անհանգստացնում են մեզ, կան ոլորտներ, որտեղ մենք պետք է աշխատենք Թուրքիայի հետ»,- ասել է քաղաքական գործիչը։
Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի ղեկավար Ջիմ Ռիշն, իր հերթին, ասել է, որ «Թուրքիան վստահության արժանի փաստարկներ է ներկայացրել, թե ինչու են իրեն հարկավոր F-16-երը»։