Պարեկները չեն թողնում մարզերից Երևան մտնեն բեռնատարներ
Մարզերից Երևան մտնող ճանապարհներին ուժեղացված հսկողությունն է իրականացվում։ Ոստիկանության պարեկները կանգնեցնում են բեռնատարների վարորդներին և առանց պատճառաբանության արգելում մտնել Երևան։
Առավոտից կուտակումներ են առաջացել Աբովյան Երևան մայրուղու որոշ հատվածներում, ինչպես նաև Աշտարակ Երևան ճանապարհին, սակայն գրեթե նույն իրավաիճակն է մյուս մարզերից Երևան մտնող բոլոր ճանապարհների վրա։ Թերևս մտավախությունն այն է, որ բեռնատարները Երևանում կարող են փակել փողոցները և առաջացնել խցանումներ։