Խաչատրյանի երաժշտությունը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հնչեց Եվրոպայի լավագույն համերգասրահներում
Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ապրիլի 28-ից մայիսի 5-ը Եվրոպական համերգային շրջագայության շրջանակներում ելույթներ է ունեցել Բեռլինում, Պրահայում, Բրատիսլավայում և Վիեննայում։ Եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններից զատ նվագախումբը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կատարել է նաև հատվածներ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի սյուիտներից։ Հայ մեծանուն կոմպոզիտորի երաժշտությունը ջերմ ընդունելության է արժանացել Բեռլինի ֆիլհարմոնիայում, Պրահայի «Ռուդոլֆինում» համերգասրահում, Բրատիսլավայի Սլովակիայի սիմֆոնիկ նվագախմբի համերգասրահում և Վիեննայի Մյուզիքֆերայնում։
Նշենք, որ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի եվրոպական համերգային շրջագայությունը կազմակերպվել է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի կողմից։