Փսաքին մայիսի 13-ին կլքի Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնը
«Այսօր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Կարին Ժան Պիերի պաշտոնը բարձրացվել է․ Նա ստանձնի Սպիտակ տան նախագահի օգնականի եւ մամուլի քարտուղարի պաշտոնը։ Կարինը կզբաղեցնի մամուլի քարտուղարի պաշտոնը՝ փոխարինելով Ջեն Փսաքիին, որը Սպիտակ տունը կլքի մայիսի 13-ին», - ասված է ամերիկյան վարչակազմի կայքում զետեղված հայտարարության մեջ:
Բայդենը շնորհավորել է Կարին Ժան Պիերին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
Ապրիլի 1-ին Axios պարբերականը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ Փսաքին մտադիր է լքել Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնը եւ աշխատանքի անցնել MSNBC հեռուստաալիքում: