Բիշքեկում տեղեկացրել են, որ ուզբեկ սահմանապահները սահմանին Ղրղզըստանի երեք քաղաքացու են գնդակահարել
Ուզբեկստանի զինծառայողները Ղրղզըստանի սահմանին գնդակահարել են ղրղըզ երեք քաղաքացու։ Այս մասին ուրբաթ տեղեկացրել է Ղրղզըստանի Ազգային անվտանգության սահմանապահ ծառայությունը։
«Ջալալ Աբադի մարզի Ալա-Բուկինսկյան շրջանի Աքտամ գյուղի Դոբո-Կորգոն տեղանքում, պետական սահմանի ղրղըզա-ուզբեկական տեղամասում Ուզբեկստանի Հանրապետության սահմանապահները զենք են կիրառել Ղրղզըստանի Հանրապետության երեք քաղաքացու դեմ։ Դրա հետեւանքով Ղրղզըստանի երեք քաղաքացիներ վիրավորվել եւ հասցվել են Ալա-Բուկինսկյան շրջանի հիվանդանոց, որտեղ էլ, գիտակցության չգալով, մահացել են փամփուշտներից ստացած վիրավորումներից»,- նշվել է հաղորդագրությունում։ Զոհվածների անուն-ազգանունները չեն նշվել։
Միջադեպից հետո Ղրղզըստանի Ալա-Բուկինսկյան շրջանի ուղղության սահմանապահ ներկայացուցիչը հանդիպում է ունեցել Ուզբեկստանի Յանգի-Կուրգանսկի ուղղության սահմանապահ ներկայացուցչի հետ, ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ «հանդիպումը ըստ ծառայողական հետաքննությունների արդյունքների շարունակելու» վերաբերյալ։
«Կատարվածի մասին տեղեկացված են նաեւ փոխգործակցող մարմինները, սկսվել են քննչական գործողություններ»,- ընդգծվել է հաղորդագրությունում։