Տուլայում 570 գրամ քաշով երեխա է ծնվել
Ռուսաստանի Տուլա քաղաքում ծնվել է 570 գրամ քաշով երեխա, հաղորդում է ТСН 24-ը։
Այս պահին երեխան գտնվում է մասնագետների շուրջօրյա հսկողության տակ։
Գլխավոր բժիշկ Ելենա Մակարովան հայտնել է, որ ժամանակակից սարքավորումների, ինչպես նաեւ բժիշկների եւ բուժանձնակազմի որակավորման շնորհիվ խնամվում են նույնիսկ ամենադժվար պահվող նորածինները։