Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել. Օրակարգում մեկ հարց է (ուղիղ)
Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ այսօր ժամը 12:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ:
Օրակարգում մեկ հարց է՝ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։ Հեղինակներն են` ՔՊ-ական պատգամավորներ Վահե Ղալումյանը, Վահագն Հովակիմյանը։
Օրենքի նախագծի ընդունման դեպքում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 102.-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերում համայնքի ղեկավարի պաշտանակատար կարող է նշանակվել նաեւ տվյալ համայնքի ավագանու անդամը: