Լոլիտա Միլյավսկայան համաձայնել է պետականացնել իր տունը
Երգչուհի Լոլիտա Միլյավսկայան իր տելեգրամյան ալիքում տեսանյութ է հրապարակել, որում ուկրաիներերնով խոստովանել է, որ որոշել է պետականացնել իր տունը, բայց միայն մի պայմանով՝ չկեղտոտել մանրահատակին։
«Առավոտյան արթանանում ես եւ YouTube-ում պատահաբար տեսնում ինչ-որ բարի քաղաքացիների, որոնք դատողություններ են անում ռուս արտիստների ունեցվածքը պետականացնեկու մասին։ Ո՞վ է մեղավոր այս ամենում։ Իհարկե, արտիստները։ Այդ պատճառով ես որոշել եմ չսպասել արտիստների ունեցվածքի պետականացմանը եւ այն կամովին հանձնել»,- հայտարարել է Լոլիտան։
Երգչուհին առաջարկել է իրենից վերցնել ռուսական երկու կեչիները, կենսածառը, եղեւնիներն ու ցանկապատը։
«Ուզում եմ ասել՝ տանը պետքարան եւ զուգարանակոնք կա։ Ոչինչ չեմ ակնարկում։ Պարզապես զբոսավարն ինձ պատմեց, թե ինչպես են կոտրել սկահակն ու կեղտոտել մանրահատակի վրա։ Պարզապես հիշեցնում եմ, տանը զուգարանակոնք կա, այն մարքելու սարքը կթողնեմ պետականացնողներին»,- հայտարարել է Միլյավսկայան։
Տեսանյութը՝ այստեղ: