Թուրքերը շտապում են ԵՄ
Թուրքիայի քաղաքացիներից ԵՄ-ում ապաստան ստանալու դիմումները 2021 թվականին ավելացել են 45 տոկոսով, հայտնում է BBC Turkish-ը։
Ըստ ամբողջ աշխարհից հայցերի վերաբերյալ Եվրոստատի վերջին տվյալների՝ անցյալ տարի Եվրոպայում ապաստան է խնդրել մոտ 20 000 թուրք՝ մեկ տարի առաջ Թուրքիայի 13 000 քաղաքացիների համեմատ:
Ըստ BBC-ի՝ հիմնական երկրները, որոնց Թուրքիայի քաղաքացիները ապաստան ստանալու խնդրանքով դիմել են, Գերմանիան է, Ֆրանսիան, Նիդեռլանդները, Շվեյցարիան եւ Հունաստանը։
Թուրքիայի քաղաքացիները ապաստան հայցողների վեցերորդ խումբն են կազմել՝ 2021 թվականի նոյեմբերին 2571 դիմումներով ԵՄ-ին, Նորվեգիային եւ Շվեյցարիային։
Euronews Turkish-ի փոխանցմամբ՝ 2015-2021 թվականներին ԵՄ-ում ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը աճել է 506 տոկոսով։
2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցները, որին Թուրքիան պատասխանատու է համարում հեղաշրջման համար, ապաստան են խնդրել ԵՄ-ում, հատկապես՝ Գերմանիայում։
Թուրքիայի կառավարության կողմից հետապնդվող մյուս խմբերը, ինչպիսիք են քրդերը, նույնպես գնալով ավելի ու ավելի շատ են լքում Թուրքիան երկրի հարավ-արեւելքում վերսկսված բախումներից հետո: