ԱՄՆ-ի ռազմավարական հրամանատարության ղեկավարը զգուշացնում է Ռուսաստանի եւ Չինաստանի դեմ զսպման «ճգնաժամի» մասին
Վաշինգտոնը բախվում է միջուկային զսպման մեծ ռիսկի, երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանին եւ Չինաստանին: Այս մասին հայտարարել է միջուկային զինանոցի համար պատասխանատու ԱՄՆ-ի ռազմավարական հրամանատարության ղեկավար, ծովակալ Չառլզ Ռիչարդը, գրում է Defense News-ը։
«Մենք այժմ բախվում ենք ճգնաժամի զսպման դինամիկային, որը մենք միայն մի քանի անգամ ենք զգացել մեր երկրի պատմության մեջ: Պատերազմն Ուկրաինայում եւ Չինաստանի միջուկային հետագիծը ցույց է տալիս, որ մենք ունենք զսպման եւ երաշխիքների խնդիր»,-ասել է նա։
«Ազգը եւ մեր դաշնակիցները 30 տարվա ընթացքում չեն բախվել այնպիսի ճգնաժամի, ինչպիսին Ուկրաինա ռուսական ներխուժումն է»,-հավելել է նա՝ նշելով, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներխուժել է ինքնիշխան երկիր՝ օգտագործելով քողարկված միջուկային սպառնալիքները՝ զսպելու ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի միջամտությունը։
Նրա խոսքով՝ Չինաստանը «ուշադրությամբ հետեւում է ուկրաինական պատերազմին եւ, հավանաբար, ապագայում իր օգտին կօգտագործի միջուկային հարկադրանքը։
Ռիչարդն ասել է, որ Չինաստանը երկու տարում կրկնապատկել է իր միջուկային զինանոցը՝ չնայած այն ակնկալիքներին, որ Պեկինին ժամանակ կպահանջվի դա անելու համար մինչեւ տասնամյակի վերջը։