Ավստրալիայում 44-ամյա ուսուցչուհին գայթակղել է աշակերտին եւ կանգնել դատարանի առաջ
Ավստրալիայում դպրոցի ուսուցչուհին գայթակղել է աշակերտին եւ դատարանի առաջ կանգնել, հայտնում է Daily Mail-ը։
Մելբուռնի Wantirna College-ում դասավանդող 44-ամյա Ազար Ռահմաթզադեն ձերբակալվել է այն բանից հետո, երբ մեղադրվել է մինչեւ 16 տարեկան երեխայի հետ սեռական հարաբերություններ ունենալու, անչափահասին բռնաբարելու եւ հարբեցնելու մեջ:
Ռահմաթզադեին կասկածել են սոցիալական ցանցերում հրապարակումների պատճառով, որոնցում նա տղային գեղեցիկ է անվանել, իսկ հետաքննությունը սկսվելուց հետո բողոքել է, որ նա հեռացրել է իրեն ընկերների ցանկից:
«Ես երբեմն այնքան հիմար եմ լինում, չեմ մտածում եւ հիմարություններ եմ անում (կթողնեմ խմելը): Բայց ես անընդհատ քո մասին եմ մտածում։ Հուսով եմ, որ դու կարդաս, կատես ինձ, եւ մի օր մենք նորից ընկերներ կլինենք»,- ասվում է ուսուցչուհու հաղորդագրություններից մեկում:
«Ես իսկապես ափսոսում եմ, եթե ցավ եմ պատճառել քեզ: Սիրում եմ քեզ ընդմիշտ»,- մեկ ուրիշում գրել է Ռահմաթզադեն։
Կինը ազատ է արձակվել գրավի դիմաց։ Wantirna College-ի տնօրինությունը նրան արձակուրդ է ուղարկել մինչեւ դատավարության ավարտը։ Հաջորդ դատական նիստը հուլիսի 29-ին է նշանակվել։