Ռուսաստանն անպատասխան չի թողնի ՄԱԿ-ի նիստին ռուսական պատվիրակության մասնակցությունը խաթարելու ԱՄՆ որոշումը. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան կպատասխանի ՄԱԿ-ում ռուսական պատվիրակությունների մասնակցության դեմ ԱՄՆ-ի ագրեսիվ գործողություններին, Վաշինգտոնը հետևողականորեն խախտում է ՄԱԿ-ի շրջանակներում ստանձնած պարտավորությունները՝ Ռուսաստանի հետ առճակատումն ավելացնելու նպատակով, հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում:
«Արտաքին գործերի նախարարությունն այդ գործողությունները գնահատում են որպես ԱՄՆ-ի հետևողական գիծ, որն իրենից ներկայացնում է ամերիկյան կողմի կողմից ՄԱԿ-ի և ԱՄՆ-ի կառավարության միջև համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների լուրջ խախտում: Նպատակն ակնհայտ է՝ ամեն գնով ավելացնել առճակատումը Ռուսաստանի հետ՝ արգելափակելով նրա ներկայացուցիչներին ՄԱԿ-ի հարթակում լիարժեք աշխատելու հնարավորությունը»,- ասված է հայտարարության մեջ ։
«Նման ագրեսիվ կուրսը, բնականաբար, անպատասխան չի մնա», – ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում:
Նախարարությունում հիշեցրել են, որ ԱՄՆ-ի իշխանությունները հերթական անգամ խոչընդոտել են ռուս ներկայացուցիչների ժամանումը ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող միջոցառմանը: Ռուսաստանի պատվիրակության ղեկավարին ազգությունների հարցերով դաշնային գործակալության ղեկավարին, Ռուսաստանի ԱԳՆ աշխատակցին և ՌԴ Հյուսիսի բնիկ ժողովուրդներին ներկայացնող մի շարք պատվիրակների, որոնք ծրագրում էին ժամանել Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի ՝ Բնիկ ժողովուրդների հարցերով մշտական համաժողովին, չեն տրվել ամերիկյան մուտքի վիզաներ: