Մեքսիկայի արևմտյան ափերին ձևավորվել է «Սոնյա» արևադարձային փոթորիկ
Մեքսիկայի արևմտյան ափը, որը ողողվում է Խաղաղ օվկիանոսի ջրերով, կիրակի օրը ձևավորվել է «Սոնյա» արևադարձային փոթորիկ:
Ինչպես հայտնել են Մայավի Ազգային վերահսկողության փոթորիկների կենտրոնից, քամու ուժգնությունը ժամում կազմել է 72 կմ : Ներկա դրությամբ փոթորիկը գտնվում է 185 կմ հարավ Մեքսիկայի սահմանից և «շարժվում» է դեպի ափ 22 կմ ժամ արագությամբ:
Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, մթնոլորտային երևույթը ԱՄՆ-ում դասակարգվում է որպես փոթորիկ և ստանում է իր անվանումը, եթե քամու ուժգնությունը և նրա էպիկենտրոնը կազմում են 63 կմ ժամ:
Փոթորիկը դառնում է մրրիկ, եթե քամու ուժգնությունը ժամում կազմում է 119 կմ: