Ռուսները սկսել են խնայել արձակուրդների և սրճարաններ այցելությունների վրա. Հարցում
Արձակուրդներն ու սրճարաններ այցելություններն այս գարնանը դարձել են ռուսների ծախսերի կրճատման հիմնական ուղղությունները։ Այս մասին ասվում է Zarplata.ru ծառայության հետազոտության արդյունքներում, որն անցկացվել է ապրիլի 28-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում երկրի 1720 բնակիչների շրջանում։
«Այս գարնանը ծախսերը սկսել է խնայել ռուսների 80 տոկոսը: Մեծ մասը (44 տոկոսը) փորձում է խնայել ամեն ինչի վրա։ Հարցվածների 13 տոկոսը խնայում է արձակուրդային ճամփորդությունների վրա, 12 տոկոսը՝ սրճարանների եւ ռեստորանների, 9 տոկոսը՝ մթերքների, 7 տոկոսը՝ հագուստի, կոշիկի եւ գեղեցկության սրահների, 3 տոկոսը՝ տեխնիկայի, 2 տոկոսը՝ կահույքի, 2 տոկոսը՝ վերանորոգման, ալկոհոլի վրա՝ 1 տոկոսը»,- ասվում է հարցման արդյունքներում։
Հարցվածների մեկ երրորդը կրճատել է ծախսերը 10-20 տոկոսով, 21 տոկոսը՝ 5-10 տոկոսով, 8 տոկոսը՝ 20-30 տոկոսով, 7 տոկոսը սկսել է ավելի քիչ ծախսել 30 տոկոսով եւ ավել։ Հարցվածների 31 տոկոսը չի հաշվել ծախսերի կրճատումը։ Հարցվածների 61 տոկոսը թանկացումը խնայելու հիմնական պատճառ է անվանել, 16 տոկոսը փորձում է ավելի շատ խնայել, քանի որ վախենում է անհայտությունից, հարցվածների 8 տոկոսը պարզապես չունի բավարար գումար, 6 տոկոսը աշխատավարձի հետ կապված խնդիրներ ունի, 5 տոկոսը՝ աշխատանքի հետ կապված խնդիրներ։