ԱՄՆ-ում COVID-19-ից մահացածների թիվը գերազանցել է 1 միլիոնը
ԱՄՆ-ում COVID-19-ի հետեւանքներից ավելի քան 1 միլիոն մարդ մահացել է, հայտնում է NBC News-ը։
Հեռուստաալիքի սեփական հաշվարկներով՝ այդ թիվը համեմատելի է երկրի խոշորագույն քաղաքներից մեկի՝ Կալիֆորնիայի Սան Խոսեի բնակչության թվին։
Մինչդեռ Ջոնս Հոփքինսի համալսարանի՝ մայիսի 4-ի տվյալներով՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 994.7 հազար մարդ։
Միացյալ Նահանգները շարունակում է առաջատար մնալ աշխարհում COVID-19-ի դեպքերի թվով։ Համավարակի ընթացքում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 83 միլիոն ամերիկացի: