Անհնազանդության բողոքի ակցիաներ Երևանում. երթևեկությունը կաթվածահար է (ուղիղ)
Այսօր՝ մայիսի 5-ի առավոտից կրկին Երևանում սկսվել են անհնազանդության ակցիաները. քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ: Մասնավորապես փակ են փողոցներ Դավիթաշենում, Քոչարյան-Վաղարշյան փողոցների խաչմերուկը:
Նախօրեին ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ պայքարը պետք է մեծացնեն և ընդգրկեն ամբողջ Հայաստանը։ Նա կոչ արեց մարզերի բնակչությանը մարզերում վերսկսել բողոքի ակցիաներ և ցույցեր
Նշենք, որ նախօրեին ճանապարհներ են փակվել նաև մարզերում, մասնավորապես, փակվել է Սևան-Երևան, Վանաձոր-Երևան, Գյումրի-Երևան, նաև Գորիսից Երևան եկող ճանապարհները: Երևանում փակվել են գրեթե բոլոր կամուրջները: