Փաշինյանը մոռացե՞լ է 2018-ին իր կողմից արված կոչը (տեսանյութ)
ՏեսանյութերԱյսօր տեսանյութ էր տարածվել, թե ինչպես են ոստիկանները բողոքի ակցիաների ֆոնին լուսաձայնային նռնակներ տեղադրում ԱԺ բակում: Այդպես, ըստ էության, իրավապահները պատրաստվում էին Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ այցին:
Սակայն, ուշագրավ է, որ ձայնային նռնակների կիրառման դեմ արտահայտվել էր հենց Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի ապրիլի 16-ին, երբ այդ նռնակներից ստացած ծանր վիրավորումից հետո տեղափոխվել էր հիվանդանոց: Բուժօգնություն ստանալուց հետո Փաշինյանը պատասխանել էր լրագրողների հարցերին, ասել, որ իր և մի քանի ոստիկանի վիրավորման պատճառը հենց այդ նռնակներն էին, որ մարտի 1-ին զոհված ոստիկաններից մեկը նույնպես այդ նռնակների կիրառումից էր մահացել և իր համար տարակուսելի է, թե ինչու են մինչ օրս ոստիկանները դրանք կիրառում: Փաշինյանը այն ժամանակ կոչ էր արել ոստիկաններին հրաժարվել ձայնային նռնակներ օգտագործելուց:
Փաստորեն, հեղափոխությունից չորս տարի անց Փաշինյանի մտահոգությունները լուսաձայնային նռնակների վտանգավորության մասով վերացել են և դրանք այլևս կարելի է կիրառել հանուն սեփական իշխանության երկարաձգման...