Ջոնի Դեփի պատճառով․ Էմբեր Հերդի մոտ հետտրավմատիկ սթրեսային խանգարում է ախտորոշվել
Վերջերս ԱՄՆ-ում վերսկսել է դատական գործն ընդդեմ դերասաններ Ջոնի Դեփի եւ Էմբեր Հերդի, որի ընթացքում նոր մանրամասներ են ի հայտ եկել նախկին սիրահարների ընտանեկան կյանքից։ Հերթական դատական նիստի ընթացքում Էմբեր Հերդի մոտ հոգեբանական խնդիրներ են ախտորոշվել, հայտնում է Sky News-ը։
Դատական եւ կլինիկական հոգեբան Դոն Հյուզն Էմբեր Հերդի վիճակը գնահատել է 29 ժամվա ընթացքում, բազմաթիվ թեստեր է անցկացրել, ինչպես նաեւ խոսել նրա մոր եւ այլ բժիշկների հետ։ Մասնագետը նշել է, որ Հերդի մոտ բացահայտված խանգարումը կապված է նրա նախկին ամուսնու՝ դերասան Ջոնի Դեփի կողմից բռնության հետ։ Հյուզը հավելել է, որ համաձայն չէ հոգեբան Շոն Քարիի մեթոդների եւ եզրահանգումների հետ, որին վարձել է Դեփը։ Ավելի վաղ Քարին հայտարարել էր, որ Դեփի նախկին կինն անձի հիստերիկ խանգարումով է տառապում։
Մասնագետն ընդգծել է, որ Դեփն, իսկապես, «բռնության լուրջ ակտեր» է կիրառել Հերդի նկատմամբ։ Հոգեբանը հավելել է, որ դերասանուհին մանուկ հասակում դաժան վերաբերմունքի է ենթարկվել հոր կողմից, որի մոտ ագրեսիայի բռնկումներ են եղել։