Իվան Ուրգանտը աշխատակազմի հետ մեկնել է Գերմանիա
Հաղորդավար Իվան Ուրգանտը, քանի դեռ նրա շոուն դադարեցված է Ռուսաստանում, թիմի հետ մեկնում է հյուրախաղերի Գերմանիա:
Համերգները հայտարարված են որպես «Երեկոյան Ուրգանտի» բեմական տարբերակ և կանցկացվեն երեք քաղաքներում՝ Դորտմունդում, Օֆենբախում և Կարլսրուեում։ Տոմսերը՝ 40-ից 150 եվրո:
«Ձեզ սպասում է բացառիկ ռեպորտաժների և սիրված հաղորդումների անհավանական կոկտեյլ, կատակների և երաժշտության հրավառություն և բազմաթիվ անակնկալներ, որոնք ձեզ համար պատրաստել են Իվան Ուրգանտը, Դմիտրի Խրուստալևը, Ալլա Միխեևան և Fruits խումբը», - ասվում է պաստառի վրա: