ԵՄ-ն ուսումնասիրում է Մոլդովային ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը
Եվրամիությունը դիտարկում է Մոլդովային լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը եւ կոչ է անում խուսափել էսկալացումից չճանաչված Մերձդնեստրում։ Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, ով այցով գտնվում է Քիշնեւում։
«Մենք այժմ քննարկում ենք, թե ինչ լրացուցիչ ռազմական հնարավորություններ կարող ենք տրամադրել Մոլդովային։ Մեզ համար շատ կարեւոր է կանխել էսկալացումը Մոլդովայում եւ Մերձդնեստրում»,- ասել է Միշելը։
Նա ընդգծել է, որ Մոլդովային ռազմական օգնության շրջանակներում ԵՄ-ն արդեն որոշումներ է ընդունել «լոգիստիկ ու կիբերանվտանգության կարողություններ ապահովելու մասով»։
Իր հերթին Սանդուն հայտարարել է, որ էսկալացումը Մերձդնեստրում դեռ անխուսափելի չի համարում, սակայն հավելել է, որ կառավարությունը «գործողությունների պլաններ ունի» իրադարձությունների այդպիսի զարգացման դեպքում։