Պուտինը ռուսական ընկերությունների շահույթներն օտարերկրյա անձանց վճարելու ժամանակավոր կարգ է սահմանել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել որոշակի օտարերկրյա վարկատուների առջեւ կորպորատիվ հարաբերությունների ոլորտում ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակավոր ընթացակարգի մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հրամանագիրը ռուսաստանյան ընկերությունների շահույթի վճարման ժամանակավոր ընթացակարգ է սահմանում՝ հօգուտ անբարյացակամ պետություններից դրանց համասեփականատերերի։ Մասնավորապես, «եթե որոշում կայացվի շահույթի բաշխման մասին», դրա վճարումն օտարերկրյա վարկատուներին պետք է կատարվի մարտի սկզբին ստորագրված նախագահի հրամանագրի համաձայն, ըստ որի ռուսական կազմակերպություններն իրավունք ունեն ռուբլով վճարել պարտքերն օտարերկրյա վարկատուներին:
Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկին եւ Ֆինանսների նախարարությանն օտարերկրյա պարտատերերին շահույթի վճարման պարտավորությունների կատարման այլ ընթացակարգ սահմանելու լիազորություն է տրվել, նշվում է փաստաթղթում։