Բայրամովն ու Ռոքֆեյը քննարկել են Բաքվի եւ Երեւանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Մայիսի 3-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության՝ Արեւելյան գործընկերության հարցերով դեսպան Բրիս Ռոքֆոյի հետ։ Այս մասին Azeri Daily-ին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։
«Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Մասնավորապես, մտքերի փոխանակում է տեղի ունեցել երեք երկրների ղեկավարների բրյուսելյան հանդիպումից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վիճակի շուրջ»,- փոխանցում է աղբյուրը։