Օկլահոմայում արգելվել են գրեթե բոլոր աբորտները
Օկլահոմայի նահանգապետ Քեւին Սթիթն օրենք է հաստատել, որն արգելում է աբորտը հղիության վեց շաբաթից հետո։ Այդպես, նահանգում գրեթե բոլոր աբորտներն արգելված են, բացառությամբ բժշկական նկատառումներով կատարված աբորտների։ Օրենքն ուժի մեջ է մտել անմիջապես, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Օրենքը, որն ընդունվել է հանրապետականների կողմից վերահսկվող օրենսդիր մարմնի կողմից, թույլ է տալիս մասնավոր անձանց դատի տալ բոլոր նրանց, ովքեր վեց շաբաթ անց աբորտի ծառայություններ են մատուցում կամ նպաստում են դրանց: Օկլահոմայի համար որպես մոդել է հանդիսացել Տեխաս նահանգում ավելի վաղ ընդունված օրենքը։
Ավելի վաղ Օկլահոմայում օրենք էր ընդունվել, որն ազատազրկում է նախատեսում աբորտ անողների համար։ Այն պետք է ուժի մեջ մտնի օգոստոսին։
Եթե ԱՄՆ Գերագույն դատարանի արտահոսքը համապատասխանում է իրականությանը, ապա մոտ ապագայում դաշնային մակարդակով կդադարեցվի «Ռոուն ընդդեմ Ուեյդի» գործով (Roe v. Wade) դատավճիռը, որը ճանաչել է կանանց՝ աբորտի սահմանադրական իրավունքը։ Եթե դա տեղի ունենա, ապա մարդկային կյանքի այս ոլորտի կարգավորման վերաբերյալ որոշումներ կկայացնեն առանձին նահանգներ։ Շատ նահանգների հանրապետական օրենսդիրները համապատասխան օրինագծեր են նախապատրաստել։