Թուրքիայի մեջլիսի պատգամավորն առաջարկել է «Van» նահանգի անունը փոխել «Wan» անվամբ
Թուրքիայի խորհրդարանի Վանից ընտրված անկախ պատգամավոր Այսել Թուղլուքը նոր օրինագիծ է մշակել, ըստ որի՝ առաջարկում է նահանգի անվան «V» տառը փոխարինել լատինական «W» տառով: Պատգամավորը նման առաջարկը հիմնավորել է նրանով, որ դարեր շարունակ Վան անունը ունեցել է «Ուան» տարբերակը:Այս մասին գրում է ermenihaber-ը:
Թուղլուքը կարծում է, որ նահանգի անվանափոխությամբ տարածաշրջանի մշակութային արժեքների վերաբերյալ կայացված հակաժողովրդավարական, միակողմանի որոշումից հետ կկագնի, ինչպես նաև քաղաքի անվանումը հնչյունաբանական տեսանկյունից ավելի ճիշտ կհնչի:
Հիշեցնենք որ, Թուրքիայի կառավարության ներկայացրած «ժողովրդավարացման փաթեթ» կոչվող բարեփոխումների ծրագրով նախատեսվում է «W, Q և X» տառերը ևս ներառել թուրքերենի այբուբեն: