Վալերի Մելաձեն և Վերա Բրեժնևան հրաժարվել են ելույթ ունենալ ռուս զբոսաշրջաիկների առաջ Թուրքիայում
Արտիստներ Վալերի Մելաձեն եւ Վերա Բրեժնեւան չեղարկել են ռուս զբոսաշրջիկների համար համերգը, որը պետք է տեղի ունենար թուրքական «Port Nature Luxury Resort Hotel & Spa» հյուրանոցում։ Այս մասին հայտնում է 5tv.ru-ն՝ վկայակոչելով հյուրանոցի մենեջերի խոսքերը։
«Հրաժարվել են Թուրքիա մեկնել, հետո չեղարկել են։ Ստացվում է՝ երգիչներն են չեղարկել այստեղի համերգները։ Նրանք ասացին, որ պարզապես չեն կարող, եւ ստիպված էինք չեղարկել բոլոր համերգները»,- հայտնել է հյուրանոցի մենեջերը։
Նա հաստատել է, որ Ռուսաստանից զբոսաշրջիկների համար պետք է ելույթ ունենային Վերա Բրեժնեւան, Վալերի Մելաձեն և Անի Լորակը։