Բելառուսում սկսվել են ԶՈւ արձագանքման ուժերի ստուգումները
Չորեքշաբթի Բելառուսի զինված ուժերի արձագանքման ուժերի անսպասելի ստուգում է սկսվել։ Այս մասին հայտնում է երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Բելառուսի զինված ուժերում արձագանքման ուժերի հանկարծակի ստուգում է սկսվել, որի ընթացքում զորամասերն ու ստորաբաժանումները պետք է մշակեն մարտական պատրաստության, դեպի նշանակված տարածքներ քայլերթի եւ մարտական պատրաստության առաջադրանքների կատարման հարցեր»,- ասվում է ՊՆ հայտարարության մեջ։
Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ստուգման նպատակը «անձնակազմի՝ ճգնաժամային իրավիճակների հնարավոր առաջացմանն արագ արձագանքելու պատրաստակամության եւ կարողության գնահատումն է»։ Մինսկը նաեւ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ստուգման մեջ ներգրավված ուժերի կազմն «աստիճանաբար կավելացվի, ինչը թույլ կտա ստուգել ինչպես ցամաքում, այնպես էլ օդում ռազմական սպառնալիքներին դիմակայելու դրանց կարողությունը»։ Պաշտպանության նախարարությունում ընդգծել են, որ շարունակվող գործողությունները «զորքերի պատրաստման ամենաարդյունավետ ձեւերից մեկն են եւ որեւէ վտանգ չեն ներկայացնում ոչ եվրոպական հանրության եւ ոչ էլ, մասնավորապես, հարեւան երկրների համար»: