Ընդդիմադիրները բացում են լինկերը եւ ընկնում ԱԱԾ-ի ծուղակը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Տևական ժամանակ է՝ ՀՀ իշխանությունը Pegasus լրտեսական ծրագրով փորձում է գաղտնալսել ընդդիմադիրներին եւ ոչ միայն։ Հասարակական-քաղաքական գործիչների հեռախոսներին ծրագիրը հաղորդագրության տեսքով ֆայլ է ուղարկում, եւ եթե բաժանորդը բացում է նամակը, ծրագիրը մեխանիկորեն ներբեռնվում է հեռախոսի մեջ, ու տվյալ գործիչը հայտնվում է իշխանությունների դիտակետում։ Հեռախոսը վերածվում է տեսագրող, ձայնագրող, ինֆորմացիա փոխանցող սարքի։
Վերջին օրերին ընդդիմադիրներից ոմանց այդ ծրագիրն ուղարկվում է Hraparak.am-ի լինքի տեսքով։ Ընդդիմադիրները մեր լրատվամիջոցի լինքերով հաղորդագրություններ են ստանում, հետաքրքրված բացում են եւ ընկնում ԱԱԾ-ի ծուղակը։ Նրանք ընդամենը պետք է զգուշանան՝ Hraparak.am-ի նյութերի լինքերով sms-ները չբացեն, այլ ուղիղ մուտք գործեն մեր կայք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: