Թուրք ուսուցչուհիների ռասիստական հրապարակումը` քննարկման թեմա
Սոցցանցերի թուրքական տիրույթում բացասական արձագանք է գտել Էրզրումի Քարայազըի շրջանի տարրական դպրոցներից մեկի ուսուցչուհիների ռասիստական պահվածքը, հայտնում է Ermenihaber.am-ը։
Ուսուցչուհիները Քաըայազըի շրջանի մուտքի մոտ «բարի գալուստ» գրությամբ երկլեզու՝ թուրքերեն (Hoş geldiniz) և քրդերեն (Hûn bî xer hatin) ցուցանակի առջևից լուսանկար են հրապարակել։ Դրանում նրանք հայհոյական բնույթի ժեստ են ցույց տվել՝ անուղղակիորեն ակնարկելով, որ այն ուղղված է քրդերենի դեմ։
Լուսանկարին կից նրանք մասնավորապես գրել են․ «Ցուցանակի մյուս կողմում էլ է «բարի գալուստ» («Hoş geldiniz») գրված, բայց այդ կողմին մեր արձագանքը պարզ է»։
Թուրք ուսուցչուհիների այդ հրապարակումը սոցիալական ցանցում օգտատերերի շրջանում լայն քննարկումների առարկա է դարձել։