Ուկրաինայում բախվել են բենզատարն և ավտոբուսը․ կա 17 զոհ
Ուկրաինայի Ռովնենսկի մարզում ուղևորատար ավտոբուսի և բենզատարի մասնակցությամբ վթարի հետևանքով տասնյոթ մարդ է զոհվել: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Վթարը տեղի է ունեցել Դուբենի շրջանի Սիտնոյե գյուղից ոչ հեռու՝ Կիև-Չոպ մայրուղու վրա, ժամը 19։30-ի սահմաններում։
Նախնական տվյալներով՝ 17 մարդ զոհվել է, 6-ը ՝ վիրավորվել։
Ուկրաինական լրատվամիջոցների տարածած կադրերում երևում է, որ բենզատարը և ավտոբուսը գրեթե ամբողջությամբ այրվել են:
Թե ինչն է դարձել ՃՏՊ-ի պատճառը, դեռ հայտնի չէ։