Ալեքսանդր Դյումա՝ Կոմս Մոնտե Քրիստո. մտքեր
Ինձ թվում է, որ մարդը այսպիսի դյուրին երջանկության համար չի ստեղծված: Երջանկությունը նման է հեքիաթային դղյակների, որոնց դարպասները վիշապներն են պահպանում, և որ այդ դղյակներին տիրանալու համար հարկավոր է պայքարել:
Ով ինքն ատում է, հասկանում է ուրիշի ատելությունը:
Աստված ի վիճակի է փոխելու ապագան, անցյալի մեջ նա ոչինչ չի կարող փոխել: Մենք կարող ենք, եթե ոչ հրաժարվել անցյալից, ապա գոնե նրա վրա քող գցել:- դը Վիլֆոր
Մարդ միշտ շտապում է երջանիկ լինել, և ով շատ է տառապել, դժվարությամբ է հավատում իր երջանկությանը:
Բայց վիշտ վանելն այնքան էլ հեշտ չէ: Վշտից խոցվածը վիշտը իր հետ ման է ածում մահաբեր նետի պես:
Ավելի վատ նրանց համար, ովքեր գինուց վախենում են: Նրանք անշուշտ չար դիտավորոթւոյններ ունեն և վախենում են, որ գինին դրանք երևան կհանի: