Զելենսկին պատերազմական գործողությունների ընթացքում առաջին անգամ ելույթ է ունեցել Գերագույն ռադայում
Ռուսաստանի ռազմական գործողությունների սկզբից ի վեր առաջին անգամ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ելույթ է ունեցել Գերագույն ռադայի պատգամավորների առջև, հայտնում է РБК-Украина-ն։
Ելույթի ժամանակ երկրի ղեկավարը դիմել է պատգամավորներին՝ նշելով․ «Դուք հիանալի գիտեք, թե ինչ է կատարվում մեր երկրում, դուք լավ գիտեք, թե ինչ պետք է անել»։
Զելենսկու խոսքերով՝ աշխատավայրում պատգամավորի բացակայությունն արդարացվում է միայն երկու բանում։ «Հիմա պատգամավորի բացակայությունը, ինձ թվում է, արդարացնում է միայն երկու բան՝ նրա աշխատանքը դրսում կամ մարզերում՝ հանուն մեր պետության շահերի, կամ նրա մահը հանուն պետության շահերի, երկրի։ Ուրիշ ոչինչ չի հետաքրքրում»,- ընդգծել է Զելենսկին։
Ուկրաինայի ղեկավարը նաև հորդորել է պատգամավորներին ժամանակ չվատնել այն օրենքների վրա, որոնք ներկայումս կարևոր չեն Ուկրաինայի համար։
«Խնդրում եմ ժամանակ մի վատնեք անհարկի օրենքների վրա, կան պետության համար կարևոր առաջնահերթություններ: Խնդրում եմ, մի վատնեք ձեր և Ուկրաինայի ժողովրդի ժամանակը երկրորդական նախաձեռնությունների և անկարևոր բաների վրա: Ինձ թվում է, որ օրենքները պետք է ժամանակին լինեն: «Լենդ-Լիզ»-ի պես ճշգրիտ, ինչպես մեր «Ստուգնան» ու «Բայրաքթարը», օգտակար լինել, ինչպես «Նեպտունը», և փառք բերել, ինչպես մեր բանակը, և պատմության մեջ մտնել, ինչպես ուկրաինացի ժողովուրդ,- ասել է պետության ղեկավարը։