Սիրուշոն և Լևոն Քոչարյանը հանդիպեցին Ֆրանսիայի հրապարակում
LifeStyleԱյս պահին Ֆրանսիա հրապարակում տեղի է ունենում «Դիմադրություն» շարժման հանրահավաքը:
Հիշեցնենք, որ վաղ առավոտից հարյուրավոր քաղաքացիներ անհնազանդության ակցիաներ էին իրականացնում Երևանի տարբեր հատվածներում:
Նշենք, որ ակցիաների ակտիվ մասնակիցներից էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին` Լևոն Քոչարյանը, ում ոստիկանները բերման ենթարկեցին ոստիկանության բաժանմունք:
Քիչ անց նրան ազատ արձակեցին:
Ավելի ուշ երգչուհի Սիրուշոն հայտնեց, որ այսօր՝ ժամը 18:00-ին, Ֆրանսիայի հրապարակում հանդես է գալու կատարումներով: «Այսօր ժամը 18.00-ին, Ֆրանսիայի հրապարակում միանալու եմ մեր հայրենակիցներին։ Միասին երգելու ենք, սակայն այս անգամ ոչ բեմից։ Ձեզ հետ վերցրեք որևէ փափուկ բան, որի վրա կկարողանաք հատակին նստել։ Կհանդիպենք հրապարակում»։
Նշենք, որ Սիրուշոն և Լևոն Քոչարյանը հանդիպեցին Ֆրանսիայի հրապարակում: