Քննարկվել են հայ-գերմանական համագործակցությանն առնչվող հարցեր
Մայիսի 3-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը դեսպանությունում հյուրընկալել է Բեռլինի հայ մշակութային և եկեղեցական համայնքի վարչության ներկայացուցիչներին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել գերմանահայ համայնքի գործունեության, ինչպես նաև հայ-գերմանական համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: