Տոկաևը պետական այցով կմեկնի Թուրքիա
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ծրագրում է մայիսի 10-11-ը պետական այց կատարել Թուրքիա, հայտնել են երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից թուրք գործընկեր Էրդողանի հետ հեռախոսազրույցից հետո։
«Ռեջեփ Էրդողանն ասել է, որ մայիսի 10-11-ը նախատեսված Կասիմ-Ժոմարտ Տոկաևի պետական այցը Թուրքիա կարևոր հանգրվան կլինի երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության ընդլայնման գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ հաղորդագրության՝ երկու երկրների ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները՝ շեշտը դնելով առևտրատնտեսական, ներդրումային, մշակութային և հումանիտար համագործակցության հետագա ամրապնդման վրա։ «Ղազախստանի նախագահը նշել է թյուրքական պետությունների կազմակերպության կարևոր դերը տնտեսական, հումանիտար և մշակութային կապերի ընդլայնման առումով»,- ասվում է տեղեկատվության մեջ։