Սորոսական աղբյուրներից սնվող Հ/Կ-ների ներկայացուցիչները շտապում են Փաշինյանի հետ հանդիպման. 168.am
Մի շարք հասարակական կազմակերպությունների ղեկավարներ քիչ առաջ այցելել են կառավարություն՝ հանդիպելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հաղորդում է 168.am-ը:
Կայքի տեսախցիկը ֆիքսել է, որ կառավարության շենք են մտնում, մասնավորապես Գյումրիի ժուռնալիստների միության ղեկավար Լեւոն Բարսեղյանը եւ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
168.am-ի տեսախցիկն այսօր Կառավարության շենքի մոտ ֆիքսել է, թե ինչպես էին հասարակական կազմակերպությունների ղեկավարները շտապում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման։
Փաշինյանի հետ հանդիպման նպատակով Կառավարության շենք էին մտնում՝ «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը,
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը,
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Սոնա Այվազյանը,
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։