Պուտինը ոչ բարեկամական երկրների դեմ տնտեսական միջոցներ կիրառելու մասին հրամանագիր է ստորագրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պուտինը ոչ բարեկամական երկրների դեմ տնտեսական միջոցներ կիրառելու մասին հրամանագիր է ստորագրել։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։
Հրամանագրով արգելվում են գործարքները օտարերկրյա ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հետ։
Կառավարությանը հանձնարարվել է տասնօրյա ժամկետում կազմել համապատասխան ցուցակ։
Փաստաթուղթն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից եւ կգործի մինչեւ հատուկ տնտեսական միջոցների չեղարկումը։