Սերգեյ Լազարևը հայտարարել է բացասական մթնոլորտի պատճառով ստեղծագործական գործունեությունը դադարեցնելու մասին
Ռուս երգիչ Սերգեյ Լազարեւը հայտարարել է, որ որոշել է ժամանակավորապես դադարեցնել աշխատանքը նոր սկավառակի եւ տեսահոլովակների վրա։ Նրա խոսքով՝ պատճառն այն է, որ թվային խոշոր հարթակները հեռացել են ռուսական շուկայից։
«Առհասարակ, ես (եւ ոչ միայն ես) թեթեւ ընդարմացման մեջ եմ, քանի որն հասկանալի չէ, թե ինչպես նկարահանել եւ ինչ հարթակներում առաջախաղացնել նոր տեսահոլովակները։ Շատ լեյբլներ հեռանում են Ռուսաստանից։ Լեգալ շատ թվային հարթակները, որոնցում հնարավոր էր մոնետիզացնել աշխատանքը, փակված են։
Մենք այնքան երկար էինք ձգտում երաժշտական շուկայի լեգալիզացիային եւ նոր-նոր էինք մոտենում երաժշտության ոլորտում քաղաքակիրթ հարաբերությունների, իսկ հիմա արդեն կրկին անհասկանալի է։ Առայժմ մենք փորձում ենք սովորել նոր իրականությանը։ Այնպես որ ես ժամանակավորապես դադարեցնել աշխատանքը նոր սկավառակի վրա եւ դիտարկում եմ, թե ինչ կլինի հետո։ Նույնը վերաբերում է տեսահոլովակներին»,- Լազարեւի խոսքերը մեջբերել է ОК!-ը։