Ադրբեջանի իշխանությունները բնակեցնում են օկուպացված հայկական Հադրութն ու Շուշին
Ադրբեջանի իշխանությունները բնակեցնում են օկուպացված հայկական Հադրութն ու Շուշին։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ ավարտվել է 11 մլն մանաթի տենդերը՝ 21 բնակավայրերի նախագծման համար։
Հայկական օկուպացված տարածքներում եւ «անվտանգության գոտու» տարածքներում կհայտնվեն նոր գյուղեր, որոնք այժմ անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Խոսքը հայկական պատմական հողերի մասին է՝ Վարանդա, Քարվաճառ եւ այլն։
Հատկանշական է, որ Ադրբեջանում հասկանում են այդ տարածքների պատմական պատկանելությունը․ 44-օրյա պատերազմից հետո դրանք սկսեցին կոչել «ղարաբաղյան տարածքներ»։
Թե կոնկրետ ովքեր են հաստատվելու նոր բնակավայրերում, Ադրբեջանում չեն նշում։ Սակայն լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ նորաբնակները կլինեն ոչ թե «փախստականներ» եւ «հարկադիր տեղահանվածներ», այլ մերձավորարեւելյան վարձկաններն իրենց ընտանիքներով, որոնք մասնակցում էին 2020թ․ Արցախի դեմ ագրեսիային։