Սերբիան չեղարկում է մուտքի սահմանափակումները
Սերբիայի կառավարությունը չեղարկում է ՊՇՌ-թեստի պարտադիր բացասական պատասխանի, արագ հակագեն-թեստի հանձնման կամ պատվաստման, COVID-19-ով հիվանդանալը եւ բուժվելը հաստատող փաստաթղթի անհրաժեշտությունը երկիր մուտքի համար, տեղեկացրել է կառավարության մամուլի ծառայությունը։
«Երեքշաբթի օրվանից՝ 2022թ. մայիսի 3-ից, ինչպես օտարերկրացիների, այնպես էլ սերբ քաղաքացիների համար չեն գործելու Սերբիայի Հանրապետություն մուտքի վերահսկման եւ սահմանափակման բոլոր միջոցները՝ COVID-19-ի հետ կապված։ Կեսգիշերից Սերբիայի քաղաքացիները, ինչպես եւ օտարերկրացիները, երկիր մտնելիս այլեւս պարտավոր չեն ունենալ բացասական ՊՇՌ-թեստ, արագ անտիգեն-թեստ, փաստաթուղթ պատվաստման կամ արդեն ապաքինվելու մասին, անկախ այն բանից, թե որ երկրից է անձը գալիս Սերբիայի Հանրապետություն»,- նշվել է հաղորդագրությունում։
Նշվել է նաեւ, որ սամանափակումների չեղարկման մասին որոշումն ընդունվել է երկրում եւ դրանից դուրս ներկա համաճարակաբանական իրավիճակի հիման վրա։ Ընդ որում՝ խորհուրդ է տրվում շարունակել դիմակ կրել փակ տարածքներում։