Երբ տեղն եկած ժամանակ «ճպացնում ես» դեմքներին՝ անվանելով քաղաքական մարմնավաճառ, վատ են զգում. Արսեն Ջուլֆալակյան
Նոյեմբերի 10-ից հետո Հայաստանի քաղաքական հորիզոնում երևացող գրեթե բոլոր քաղաքական ուժերը քննադատեցին այդ չարաբաստիկ հայտարարությունը և նրանց ծանրակշիռ մեծամասնությունը տարբեր փուլերում հայտարարեց, որ ոչ մի դեպքում չի միանալու այս ազգակործանին: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը։
«Այսօր՝ այս վճռական պահին, փորձեք ստուգել, թե ով ինչ է անում: Հակիրճ ասեմ. կամ բացարձակ չկան, կորել են, սպասում են հերթական ընտրությունների, որ օգտագործվեն, կամ էլ աջակցում են իշխանությանը՝ պիտակավորելով բազմահազարանոց շարժումը և այլ քայլերով …
Զուտ ֆիքսենք այդ քաղաքական ուժ կոչվածներին: Հակառակ դեպքում, երբ տեղն եկած ժամանակ «ճպացնում ես» դեմքներին՝ անվանելով քաղաքական մարմնավաճառ, վատ են զգում», - նշել է նա։
Նշենք, որ վաղ առավոտից «Դիմադրության շարժման մասնակիցները կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ։ Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բռնի ուժ կիրառելով։