Բերետավորները կոտրել են Վարնկաթաղի պաշտպաններից մեկի՝ Կ. Հայրապետյանի ուսը
«Դիմադրություն» շարժման հայրենադարձ մասնակից Կարապետ Հայրապետյանին բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկելիս կոտրել են ուսը, հաղորդում է Yerkir.am-ը:
Այդուհանդերձ, նրան անմիջապես չեն տեղափոխել բուժզննման, փոխարենը երկու ժամ պահել են ոստիկանության բաժանմունքում, ինչից հետո միայն տեղափոխել են շտապ օգնության հիվանդանոց ու ցուցաբերել բժշկական օգնություն:
Հայտնենք, որ Կարապետ Հայրապետյանը լիբանանահայ հայրենադարձ է, ՀՅԴ անդամ, մասնակցել է Արցախյան ազատամարտին:
Կարապետ Հայրապետյանը 44-օրյա գոյապայքարի օրերին, մարտնչելով ՀՅԴ կամավորական վաշտերի կազմում, վիրավորվել է Վարնկաթաղի բարձունքի պաշտպանության ժամանակ:
Ստորև ներկայացնում ենք Կարապետ Հայրապետյանի բժշկական հետազոտության արձանագրությունը:
Նշենք, որ վաղ առավոտից «Դիմադրության շարժման մասնակիցները կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ։ Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բռնի ուժ կիրառելով։