Եվրամիությունը նոր գործընկերներ է գտել գազի մատակարարման ոլորտում. Bloomberg
Եվրամիությունը նախատեսել է էներգետիկ ոլորտում համագործակցել Աֆրիկայի երկրների, այդ թվում Անգոլայի, Նիգերիայի եւ Սենեգալի հետ՝ կրճատելու համար իր կախվածությունը ռուսական գազից, տեղեկացրել է Bloomberg-ը։
Գործակալության տվյալներով՝ աֆրիկյան երկրների հետ համաձայնությունը գազի մատակարարումների մասին կարող է մշակվել Եվրահանձնաժողովում հաջորդ ամսվա վերջին։
Էներգետիկայի եվրահանձնակատար Կադրի Սիմսոնն ավելի վաղ մամուլի ասուլիսում նշել էր, որ Եվրահանձնաժողովը ԵՄ-ի երկրներին կոչ է անում ստեղծել գործողությունների պլան՝ ՌԴ-ից գազի մատակարարումների դադարեցման դեպքում։
Ըստ Սիմսոնի՝ այս սցենարը ստեղծվել է ընթացիկ տարվա հունվարին։ Նա ընդգծել է, որ Եվրամիությունը պետք է այլընտրանքային էներգետիկա ստեղծի, քանի որ ներկայում չի կարող լիովին փոխարինել ՌԴ-ից ստացվող գազը։
Մինչ այդ Լեհաստանի կլիմայի եւ շրջակա միջավայրի նախարար Աննա Մոսկվան հայտարարել էր, որ Վարշավան պատրաստ է աջակցություն ցուցաբերել եվրոպական պետությունների կառավարություններին ՌԴ-ի էներգակիրներից հրաժարվելու համատեքստում։ Նրա խոսքով՝ Լեհաստանը կարող է ցանկացողներին ոչ ռուսաստանյան ածխաջրածիններ տրամադրել։