Քիմ Քարդաշյանը Met Gala-ին կրել է Մերիլին Մոնրոյի կուլտային զգեստը
Կոստյումի ամենամյա պարահանդեսին՝ Met Gala-ին, Քիմ Քարդաշյանը ներկայացել է սիրելիի՝ Փիթ Դեւիդսոնի հետ։ Աստղը կրել է լեգենդար զգեստը, որով Մերլինին Մոնրոն 1962թ․-ին «Ծնունդդ շնորհավոր, պարոն նախագահ» երգն էր կատարում Ջոն Ֆ․ Քեննեդու համար։ The Hollywood reporter-ի հաղորդմամբ՝ զույգը վերջինն է ժամանել։
Միջոցառման ընթացքում լուրեր են տարածվել, որ Քիմի կրած հագուստը Մոնրոյի զգեստի կրկնօրինակն է եւ ոչ թե իսկական զգեստը։
Դա հաստատել է Vogue-ը։ Ցանկանալով հարգանքի տուրք մատուցել Մոնրոյին եւ ամերիկյան նորաձեւությանը՝ Քարդաշյանը կապ է հաստատել Օռլանդոյի Ռիփլի թանգարանի՝ զգեստի ներկայիս սեփականատիրոջ հետ՝ այն վերցնելու համար։ Զգեստը վերջին անգամ աճուրդի է հանվել 2016թ․-ին եւ Լոս Անջելեսում վաճառվել ռեկորդային գնով՝ 4,8 միլիոն դոլարով։
Քարդաշյանին հաջողվել է համաձայնության գալ։
Vogue-ը հայտնում է, որ Քարդաշյանն իսկական զգեստը կրել է Դեւիդսոնի հետ կարմիր գորգին եւ թանգարանի աստիճաններով անցնելու համար։ Հետո նա փոխել է հագուստն ու կրել զգեստի կրկնօրինակը։