Պակիստանում կստեղծվի առաջին անիմեն
Պակիստանում առաջին անիմեն կստեղծեն, հայտնում է Variety-ն։ Մուլտֆիլմի ռեժիսորը կլինի Ուսման Ռիազը, որը նաեւ «Mano Animation Studios» անիմացիոն ստուդիայի հիմնադիրն է։
Նախագիծը ստացել է «Ապակեգործ» անվանումը։ Ըստ սյուժեի՝ գլխավոր հերոս Վինսենթն արհեստը սովորում է իր ապակեգործ հորից, սակայն անսպասելիորեն նրանց խաղաղ կյանքն ավարտվում է․ Պակիստանում պատերազմ է սկսվում։
Հոր եւ որդու հարաբերությունները սկսում են փչանալ, երբ Վինսենթը սիրահարվում է գնդապետի դստերը՝ թավջութակահար Ալիզին։ Շրջանում, երբ հայրենասիրությունն ու հանրային կարծիքն ավելի բարձր են գնահատվում, քան սերը, ստեղծագործությունն ու ազատությունը, երկու դեռատի սիրահարները պետք է ապացուցեն հակառակը։