Հարավային Կորեան և ԱՄՆ-ը ծրագրում են ՌՕՈւ-ի զորավարժություններ սկսել մայիսի 9-ին
Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը ծրագրում են մայիսի 9-ին համատեղ զորավարժություններ սկսել։ Այս մասին տեղեկացրել է Yonhap գործակալությունը՝ հղում կատարելով աղբյուրին։
«Ծավալներն այս տարի կհամապատասխանեն անցած զորավարժություններին, կներգրավվի ԱՄՆ-ի՝ [Հարավային Կորեայում տեղակայված] Յոթերորդ օդային բանակը»,- ասել է աղբյուրը։ Չի ճշտվել, թե հատկապես ինչ տեխնիկա է մասնակցելու երկշաբաթյա այդ զորավարժություններին։ Բացի այդ, Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը երեքշաբթի սուզանավերով պայքարի միջոցներ կմշակեն Ճապոնական ծովում։
Մայիսի 10-ին տեղի է ունենալու նորընտիր նախագահ Յուն Սոկ Յոլի երդմնակալությունը, որը կողմնակից է ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի միջեւ դաշինքի ամրապնդմանը։ ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի զորավարժությունների անցկացումը մեկ անգամ եւս կընդգծի դրանց պաշտպանունակությունը՝ Հյուսիսային Կորեայի հթրիռային ծրագրի զարգացման համատեքստում, գրել է Yonhap-ը։