Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու նոր դեպք չի գրանցվել. Մահացել է 1 քաղաքացի
Հայաստանում մայիսի 3-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու նոր դեպք չի գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը 422874 է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման կանխարգելման ազգային կենտրոնը:
Վերջին մեկ օրում կատարվել է 2064 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3057702 է:
Փաստացի այս պահին բուժվում է 549 պացիենտ, նվազել է 17-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 412019 անձ` վերջին մեկ օրում 16 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել. մահացածների թիվը 8622 է:
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1684 է: