Անհնազանդության ակցիաները շարունակվում են. Մարդիկ անընդհատ բղավում են՝ «Նիկոլ դավաճան» (Տեսանյութեր)
Ինչպես արդեն նշեցինք, Երևանում վերսկսվել են ընդդիմության բողոքի ակցիաները։ Քաղաքացիները տարբեր փողոցներ են փակում։
Ոստիկանները փորձում են, շատ դեպքերում բռնի ուժ գործադրելով, հեռացնել քաղաքացիներին ճանապարհի երթևեկելի մասից։
Անհնազանդության ակցիաների մասնակիցները վանկարկում են՝ «Առանց թուրքի Հայաստան», «առանց թուրքի Հայաստան», «Առանց Նիկոլ Հայաստան», «Դավաճան, հեռացիր»:
Կոմիտասի պողոտայում կարմիրբերետավորները 5 րոպե ժամանակ տվեցին անհնազանդության ակցիա իրականացնողներին, որպեսզի ազատեն պողոտան: Այստեղ էր նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը:
5 րոպե անց ոստիկանները սկսեցին ուժով եւ հրելով ազատել ճանապարհը: Ճանապարհն ազատվել:
Սակայն այլ վայրերում ակցիաները շարունակվում են, փակ է Բաղրամյան խպողոտան, Խանջյան փողոցը: Բաղրամյան պողոտայում ոստիկանները ուժ կիրառելով սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին:
Հիշեցնենք, որ երեկ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ այսօր փակելու են նաև մարզային ճանապարհները։