Երևանում վաղ առավոտից կրկին սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները. Փակվում են փողոցներ (ուղիղ)
Երևանում այսօր՝ մայիսի 3-ին, վաղ առավոտից կրկին սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները: Փակվել են մի շարք փողոցներ:
Նշենք, որ մայիսի 2-ից ընդդիմությունը սկսեց ահնհազանդության ակցիաներ իրականացնել Երևանում՝ փակելով մայրաքաղաքի մի շարք կենտրոնական փողոցներ ու խաչմերուկներ։
ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ այսօր՝ վաղ առավոտից մայրաքաղաքում և մարզերում շարունակվելու են խաղաղ անհնազանդության ակցիաները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 1-ի երեկոյան Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունեցել շարժման հանրահավաքը։ Հանրահավաքից հետո ընդդիմադիր ուժերը վրաններ էին տեղադրել եւ գիշերը մնացել Ֆրանսիայի հրապարակում։ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի ընթացքում հայտարարել է, որ այսօրվանից անհնազանդության խաղաղ գործողություններ են սկսվելու ամբողջ հանրապետությունով մեկ․ փակվելու են հատկապես մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։
Նշենք նաև, որ մայիսի 2-ի առավոտից բողոքի ակցիաների կարգավորման համար ոստիկանությունը առանձնակի բիրտ ուժ է կիրառել. ՊՊԾ գնդի հրամանատարը ոտքով հարվածել է լրագրողին, մեկ այլ լրագրողի ինքնազգացողությունն է վատացել հրմշտոցի ընթացքում, հրապարակված կադրերում երևում են նաև ոստիկանների կողմից ցուցարարների ծեծի դեպքեր: Ժամը 14:00-ի դրությամբ ոստիկանության տարբեր բաժիններ էր բերման ենթարկվել շուրջ 250 անձ, եղել են ԱԺ պատգամավորներին բերման ենթարկելու փորձեր: